Քննադատողնե՛ր, իսկ ո՞վ է ձեզ թույլատրել նման բան բարձրաձայնել… կարծում եք` ֆեյսբուքում չեն գրում ու գոռում, ուրեմն…Վազգեն Սարգսյանի զարմուհու կոպիտ պատասխանը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ևս արձագանքել է համացանցում լայն տարածում գտած լուսանկարին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները պղ ծում Շուշիում գտնվող սպարապետի արձանը։ Նոնա Սարգսյանը կատարել է հետևյալ գրառումը.

«Քննադատողներ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան բարձրաձայնել ՝ կարող էին, բանց չարեցին։ Դուք ապրում եք մեր տանը, գիտեք, թե ինչ ենք արել կամ ինչը՝ չէ , թե մտածում էք, որ չեն գրում և գոռում, ուրեմն ոչ մի բան չեն արել կամ անում։ Հերի՛ք է Ֆեյսբուքում ապրեք ու գրեք բաներ, որոնցից բացարձակ տեղյակ չեք:

Ու թո՛ղ ոչ ոք Պապից Կաթոլիկ չլինի , և թո՛ղ ոչ ոքի սիրտը մեզնից առավել չցավի… Դա գրեթե անհնար էր. նախ՝ ոչ մեկ չգիտեր, որ հանձնելու են Շուշին, իսկ հետո արդեն ռուսական զորքերն էին, որոնց միջով անգամ մոծակ չէր կարող անցնել ։ Համաձայն ու պատրաստ էինք նույնիսկ պшյ թեցնելուն, բայց դա էլ

հնարավոր չէր։ Եթե հնարավոր լիներ, ապա հավատացած եղեք, որ Սպարապետի ընտանիքի անդամները իրենց իսկ մեջքներին դրված արձանը դուրս կհանեին։ Փորձեք մի քիչ մարդ լինել, մարդի՛ք, ու գոնե հիմա սովորեք հարգել մյուսներին և անհիմն ավելորդություններով մի լցրեք նրանց արդեն իսկ տшն ջվող սիրտերը և հոգիները»։