«Շտապ դիմում եմ պարետ Տիգրան Ավինյանին». Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին:

Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշներն իջել էին:
Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր: Ո՞ւմ է դա պետք:

Ինչո՞ւ եմ այս գրառումը կատարում, որովհետև կրթական մի քանի հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:

Շտապ դիմում եմ պարետ Տ. Ավինյանին. հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»: