Ահա, թե ինչ է արել Վովա Գասպարյանը, երբ իմացել է գալիս են իր ամառանոցը ապամոնտաժելու

Ահա, թե ինչ է արել Վովա Գասպարյանը, երբ իմացել է գալիս են իր ամառանոցը ապամոնտաժելու

Հրանտ Եգովիչ ֆեյսբուքյան օգտատերը, անդրադառնալով Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին և նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի առանձնատան ապամոնտաժման աշխատանքներին, իր էջում գրել է․

Զվարճալի պատմություն Սեւանում
Սեւանի ափամերձ տարածքում ծովի մակերեւույթից մինչեւ 1903 մետր բարձրության վրա գտնվող բոլոր շինություններն ու կառույցները պետք է ապամոնտաժվեն:

Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն այդպիսի տարածքներից մեկում ամառանոց ունի, բնականաբար ՝ ապօրինի ։ Համապատասխան ծառայությունները արդեն մտադիր էին քանդել նրա ամառանոցը, բայց «քաջ» նախկին ոստիկանը նման հաճույք չտրամադրեց իշխանություններին, բուլդոզերները բերել և ինքն էր սկսել ոչնչացնել ամեն ինչ ։ Ահա այսպիսի բաներ..

Հիշեցնենք, որ երեկ , ըստ կառավարության որոշման, Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների շրջանակներում ապամոնտաժվում էին նաև այն շինությունները, որոնք չէին համապատասխանում ընդունված չափանիշներին։ Դրանց թվում էր նաև Վովա Գասպարյանի առանձնատունը։