«Ես հո գիտեմ, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում 2 օր փչացած տանկի մեջ մնացել». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։

Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները»։

Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել …

Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն , ճիշտն ասած այն…

Опубликовано Գարիկ Ղազարյան Воскресенье, 6 сентября 2020 г.