«Գույքահարկը որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու». Փաշինյանը՝ մովսեսցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Մովսես համայնք, զրուցել բնակիչների հետ: Նա հայտնել է, որ Մովսես գյուղն իր 300 տարվա պատմության մեջ առաջին անգամ է ասֆալտապատվել:

«Գույքահարկը որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու էդ, ո՛ չ, ձեր հոր տուն է մտնելու, որովհետև ձեր հայրական տների ճանապարհներն է, ձեր երեխաների մանկապարտեզն է, դպրոցն է այդ գույքահարկը: Էս ճանապարհը կառավարությունը, համայնքը չի սարքել, առաջին հերթին էն քաղաքացին է սարքել,

որ պետությանն իր հարկը վճարել է, որ խանութում ծխախոտ առնելիս չի ասել՝ վա ՛յ, էս իմ հարևանն է, ասել է՝ ՀԴՄ-ն խփի՛: Էս է պետութունը զարգացնելու ձևը, իսկ մնացածը դուք գիտեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսեցինք գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչեւ Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 7 сентября 2020 г.